Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունը

Մեկնարկեց աշխարհի գավաթի  խաղարկությունը
02.10.2012 | 00:26

Երեկ Մոսկվայում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկության փուլերից մեկը, որը նվիրված է մարզաձևի երախտավոր Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին: Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով` Վահագն Գևորգյան (68 կգ), Աշոտ Դանիելյան (82 կգ), Դավիթ Գրիգորյան (90 կգ): Այս երեք մարզիկներն էլ մրցակցելու են մարզական սամբոյից: Մեր հաջորդ ներկայացուցիչը` Մավրիկ Նասիբյանը (82 կգ), ներկայացնելու է մարտական սամբոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ